Աշխարհ

26.03.2020 17:42


«Վիտեսի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից․ De Gelderlander

«Վիտեսի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից․ De Gelderlander

«Վիտեսի» նախկին նախագահ Կես Բակերը 76 տարեկան հասակում հեռացել է կյանքից՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է De Gelderlander-ը:

Ֆունկցիոները կյանքից հեռացել է երեկ՝ մարտի 25-ին: Բակերը հոսպիտալացվել էր շաբաթ՝ մարտի 21-ին: Նշվում է՝ մինչ այդ նա որոշ ժամանակ տառապել է թոքերի քաղցկեղից:

Հիշեցնենք՝ COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում՝ անցած տարվա վերջերին: Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսից արդեն ավելի քան 21 հազար մարդ է մահացել: Ավելի քան 114 հազար մարդ ապաքինվել է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը