ԿԸՀ–ն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի ՏԻՄ ընտրություններին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել, որի օրակարգում եղել է մեկ հարց` ԳեղարքունիքիմարզիԴարանակհամայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Դարանակ համայնքում Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 27.02.2011թ. նշանակվել էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրություններ: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուներչառաջադրվելուպատճառովնշանակվելէրնորընտրություն, քվեարկության օրը` 06.03.2011թ.: Քվեաթերթիկները տպագրելու նպատակով թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 10 օր առաջ` 24.02.2011թ., ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի խմբից ստացել էր տեղեկանք այն մասին, որ Դարանակհամայնքիընտրողներիթիվը 122-նէ: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատվիրվել էր 124 քվեաթերթիկ համայնքի ղեկավարի և 124 քվեաթերթիկ համայնքի ավագանու անդամների ընտրությունների համար (ընտրողների թվից մինչև 3% ավելի քանակով): Քվեարկության օրվանից 2 օր առաջ` 04.03.2011թ., ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել էին համայնքի ընտրողների վերջնական ցուցակները, ինչից պարզվել էր, որ համայնքիընտրողներիթիվնավելացելէ 59-ով (50%-ով) ևկազմել 181: 06.03.2011թ. ժամը 8.00-իցսկսվելէրքվեարկությունը, իսկժամը 12.00-ինքվեարկությունըդադարելէրքվեաթերթիկներըսպառվելուպատճառով, ինչի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմել էր արձանագրություն: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքով և հաշվի առնելով, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղիէինունեցելայնպիսիխախտումներ, որոնքկարողէինազդելընտրություններիարդյունքներիվրա (քվեաթերթիկների բացակայության պատճառով ընտրողների մի մասը հնարավորություն չէր ունեցել իրացնելու ընտրելու իրավունքը)` թիվ 23 ընտրատարածքայինընտրականհանձնաժողովըընտրություններիարդյունքներըճանաչել էանվավերև 27.03.2011թ. թեկնածուներինույնկազմովնշանակել էվերաքվեարկություն: Գիտակցելով, որ վերաքվեարկություն նշանակելով Դարանակ համայնքի ընտրությունների հետ կապված խնդիրը չի լուծվում, քանի որ կազմվելու են ընտրողների նույն կամ մոտավորապես նույն ցուցակները (ցուցակներին լիազոր մարմինն այլ լուծում տալ չի կարող), իսկ դրանցումընտրողներիթիվնարհեստականորենմեծացվելէայլհամայնքներիցԴարանակումընտրողներհաշվառելումիջոցով, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մայիսի 8-ի ՍԴՈ-803 որոշումը, նպատակ ունենալով ապահովել համայնքի բնակիչների` ընտրովի մարմինների միջոցով տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել սահմանել, որ Դարանակ համայնքի 27.03.2011թ. վերաքվեարկության համար լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել և 27.03.2011թ. քվեարկություններին մասնակցել միայնմինչևնորընտրություններինշանակումը` 10.02.2011թ., Դարանակհամայնքումհաշվառվածքաղաքացիները: Սույն կետի դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր Դարանակ համայնքում հաշվառվել են ամուսնության, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով:
ԿԸՀ–ն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի ՏԻՄ ընտրություններին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել, որի օրակարգում եղել է մեկ հարց` Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Դարանակ համայնքում Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 27.02.2011թ. նշանակվել էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրություններ: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուներ չառաջադրվելու պատճառով նշանակվել էր նոր ընտրություն, քվեարկության օրը` 06.03.2011թ.: Քվեաթերթիկները տպագրելու նպատակով թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 10 օր առաջ` 24.02.2011թ., ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի խմբից ստացել էր տեղեկանք այն մասին, որ Դարանակ համայնքի ընտրողների թիվը 122-ն է: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատվիրվել էր 124 քվեաթերթիկ համայնքի ղեկավարի և 124 քվեաթերթիկ համայնքի ավագանու անդամների ընտրությունների համար (ընտրողների թվից մինչև 3% ավելի քանակով): Քվեարկության օրվանից 2 օր առաջ` 04.03.2011թ., ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել էին համայնքի ընտրողների վերջնական ցուցակները, ինչից պարզվել էր, որ համայնքի ընտրողների թիվն ավելացել է 59-ով (50%-ով) և կազմել 181: 06.03.2011թ. ժամը 8.00-ից սկսվել էր քվեարկությունը, իսկ ժամը 12.00-ին քվեարկությունը դադարել էր քվեաթերթիկները սպառվելու պատճառով, ինչի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմել էր արձանագրություն: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքով և հաշվի առնելով, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի էին ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա (քվեաթերթիկների բացակայության պատճառով ընտրողների մի մասը հնարավորություն չէր ունեցել իրացնելու ընտրելու իրավունքը)` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները ճանաչել է անվավեր և 27.03.2011թ. թեկնածուների նույն կազմով նշանակել է վերաքվեարկություն: Գիտակցելով, որ վերաքվեարկություն նշանակելով Դարանակ համայնքի ընտրությունների հետ կապված խնդիրը չի լուծվում, քանի որ կազմվելու են ընտրողների նույն կամ մոտավորապես նույն ցուցակները (ցուցակներին լիազոր մարմինն այլ լուծում տալ չի կարող), իսկ դրանցում ընտրողների թիվն արհեստականորեն մեծացվել է այլ համայնքներից Դարանակում ընտրողներ հաշվառելու միջոցով, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մայիսի 8-ի ՍԴՈ-803 որոշումը, նպատակ ունենալով ապահովել համայնքի բնակիչների` ընտրովի մարմինների միջոցով տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել սահմանել, որ Դարանակ համայնքի 27.03.2011թ. վերաքվեարկության համար լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել և 27.03.2011թ. քվեարկություններին մասնակցել միայն մինչև նոր ընտրությունների նշանակումը` 10.02.2011թ., Դարանակ համայնքում հաշվառված քաղաքացիները: Սույն կետի դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր Դարանակ համայնքում հաշվառվել են ամուսնության, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով:
7or.am