Քաղաքական

26.03.2020 12:07

Այս իրավիճակում մեծ թվով քրեական գործեր պետք է վերանայվեն. Լարիսա Ալավերդյան

Այս իրավիճակում մեծ թվով քրեական գործեր պետք է վերանայվեն. Լարիսա Ալավերդյան

Տարբեր երկրներ արձակուրդ են տալիս կամ ինչ-որ այլ կերպ ազատ են արձակում դատապարտյալներին, նաև մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց: Առնվազն մեզ մոտ էլ պետք է խնդիրն այդկերպ դիտարկվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Այն դեպքերում, երբ դատապաշտպաններն ունեն բավականին հիմքեր պնդելու , որ տվյալ անձը վտանգ չի ներկայացնում հանրության համար և դատավարության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, և խափանման միջոցը փոխելը լավագույն ու ողջամիտ քայլն է, կարծում եմ դրան օր առաջ է պետք գնալ հենց միայն կորոնավիրուսի վտանգի առումով»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս նկատեց առաջին պետությունը չենք, որ այս ճանապարհը պետք է բռնենք: Լարիսա Ալավերդյանը գտնում է հենց այս իրավիճակում պետք է վերանայվեն մեծ թվով գործեր և այդ անձանց կալանքը փոխվի խափանման մեկ այլ միջոցով: Նրա խոսքով ֆորսմաժորը պահանջում է նոր մոտեցումներ, որոնք կարող են լինել նաև օրենսդրական փոփոխություններ. «Ի վերջո ավելի լավ է այդ մարդիկ հայտնվեն ավելի պաշտպանված վիճակում, մեկուսացված լինեն և խափանման այլ միջոց ընտրված լինի, քան մնան այդ կուտակումների մեջ»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հարցին` եթե ամեն դեպքում չքննարկվի այդ անձանց խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա դա կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Եթե հաշվի չառնվի ֆորսմաժորային իրավիճակը, առավել ևս, եթե հստակ լինեն երկու հանգամանքների բացակայությունը(վտանգավոր չէ հանրության համար, դատավարությանը չի խոչընդոտի) և այդ մարդիկ անազատության մեջ են, իհարկե, դա կդիտարկվի որպես մարդու իրավունքների ոտնահարում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։