Երեկ՝ մարտի 25-ին, Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում վթարվել է Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ։ Ինքնաթիռի բարձրության ոչ բավարար լինելու պատճառով օդաչուն չի կարողացել ողջ մնալ կատապուլտի միջոցով և մահացել է։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Լ-39-ի օդաչուն Կրասնոդարի բարձրագույն ավիացիոն ուսումնարանի 4-րդ կուրսի կուրսանտ է եղել։ Վթարի հավանական պատճառը չի նշվում: Ամենայն հավանականությամբ օդաչուն ընկնող ինքնաթիռը հեռացրել է բնակավայրերից և ընկնելու վայրում ավերածություններ չեն եղել։ Ինքնաթիռը առանց զինամթերքի է եղել։
Հավելենք, որ ռուսական բանակում այս տարվա վերջին ինքնաթիռ կորցնելու դեպքը փետրվարին էր եղել, երբ «Լիպեցկ-2» աերոդրոմում թռիչքուղու վրա ուսումնամարտական Սու-25ՈՒԲ էր այրվել։ Այդ ժամանակ օդաչուները կարողացել էին ինքնուրույն դուրս գալ ինքնաթիռից և ողջ էին մնացել։
Ռուսաստանում Լ-39 է վթարվել

Աղբյուրը՝ razm.info