Լրահոս

15.03.2011 17:26


Էրեբունի վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Սասունցի Դավթի փողոցի ջրագծի վթարի պատճառով, ս.թ. մարտի 15-ին առավոտյան դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան,  Միչուրին,  Լիսինյան, Աճեմյան, Սուվորով փողոցների, Ս.Դավիթ փ. 1-60, Մուրացան փ.1-110, Ռոստովյան փ.5-13 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը նախատեսվում է վերականգնել մարտի 16-ի ժամը 8.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը