Լիբանանում կորոնավիրուսից հայ երիտասարդ է մահացել. «Գանձասար»
Մարտի 25-ին Լիբանանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի Պետիկ Օղկասյանը: Այս մասին տեղեկացնում է Բեյրութի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Օղկասյանը մի քանի օր առաջ Լիբանանի ճգնաժամային շտաբի ցուցումով տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց:
Օղկասյանի տունն ախտահանվել է:
Լիբանանի Կարմիր խաչի ծառայությունը նրա ընտանեկան իրերը կտեղափոխի Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց` անհրաժեշտ ստուգումների ու քննությունների ենթարկելու համար:

Աղբյուրը՝ Tert.am