Աշխարհ

25.03.2020 18:35


Վլադիմիր Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարող է նրան հնարավորություն տալ 2024 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը:

ՌԴ նախագահը նոր ժամկետի մասին չի խոսել և ասել է, որ դա կախված կլինի համավարակի տարածման մակարդակից:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը