Աշխարհ

25.03.2020 16:15


Իտալիայում կարանտինը խախտողներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում. Deutsche Welle

Իտալիայում կարանտինը խախտողներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում. Deutsche Welle

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիան դիմում է խիստ միջոցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ կարանտինի խախտման առավելագույն պատիժը երեք ամիս ազատազրկումից դարձել է հինգ տարի: Մարտի 24-ին հրապարակված հրամանագրի համաձայն, ազատազրկման առավելագույն չափը սահմանվել է 5 տարի, նվազագույն չափը՝ մեկ տարի:

Ավելացվել է նաև տուգանքների չափը: Մասնավորապես, 206 եվրոյի փոխարեն այժմ սահմանվել է 400-3000 եվրո: Նշվում է, որ նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս տեղական՝ մարզային իշխանություններին սահմանել սեփական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պայքարում:

Իտալիայում կորոնավիրուսի վարակվածության 69 հազար 176 դեպք է գրանցվել: Այստեղ աշխարհի մյուս երկրների համեմատ բարձր է մահացության ցուցանիշը՝ 6 հազար 820 մարդ:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում:

Այս խորագրի վերջին նյութերը