Լրահոս

15.03.2011 16:39


Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել և թրաշել բեղերը

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել և թրաշել բեղերը

Այսօր Համազգային թատրոնում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց համաժողով էր կազմակերպել:

Իր ելույթում նա նշել է, թե ժամանակն է՝ գործող նախագահը երաշխավորի ու ապահովի ազատ և արդար ընտրություններ, քանի որ ինքը եկավ իշխանության տապալված ընտրությունների բերմամբ, և քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայաստանյան չափանիշ:

Կոալիցիոն երեք կուսակցությունների հայտարարությունն էլ նա բնութագրել է ժողովրդին պատկանող իշխանության բացահայտ ուզուրպացիայի փորձ, որը հարկ է մերժել և բոլոր ճանապարհներով բացառել:

Ելույթի վերջում էլ Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, թե անցնում է հացադուլի ու առանձնանալու է իր ընտանիքի հետ:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը։ Նա հայտարարել է. «Մի քանի սպիտակ մազեր կային մորուքիս մեջ և ես թրաշեցի: Գուցե թարմանալու, երիտասարդանալու, նորովի լինելու կարի՞ք կա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը