Աշխարհ

25.03.2020 14:07


Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ձեռք բերել

Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ձեռք բերել

Ադրբեջանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Ինչպես տեղեկացրել է այս երկրի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը, համավարակի տարածման սկզբնական շրջանում շատ երկրների նման Ադրբեջանում էլ ախտորոշիչ թեստեր չկային։

Ախտորոշումը կատարվում էր մի քանի հայտնի միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ կարողացել է ձեռք բերել նշված ախտորոշիչ թեստերը։

Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքն Ադրբեջանում արձանագրվել է փետրվարի 28-ին։ Մինչ օրս արձանագրվել է վարակվածության 87 դեպք, 10 մարդ առողջացել է, 1-ը՝ մահացել։ Բուժում ստացողներից 3-ը մինչև 18 տարեկան են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը