ՀԱԿ համակարգող. «Պետք է ամեն ինչ ձեռնարկենք, որ մեր հրապարակային միջոցառումն անցնի սահմանադրության շրջանակներում»
Լրագրողի՝ «Ի՞նչ է սպասվում մարտի 17–ի հանրահավաքում» հարցին ի պատասխան՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.
–Մեզ սպասվում են կարևոր իրադարձություններ։ Եկե՛ք, ու չեք փոշմանի։ Կարող է ինչ–որ բան պատահի, որ ձեզ դուր չգա։
Նա նշել է, որ ժողովուրդը մարտի 17–ին հավաքվելու է, գնահատվելու է իշխանությունների գործը, նրանց արձագանքը իրենց ներկայացրած պահանջներին, և ըստ այդմ արվելու են եզրակացություններ, ու որոշվելու են անելիքները։
«7օր»–ի՝ «Արդյոք անելիքները չե՞ն որոշվել՝ հաշվի առնելով, որ մարտի 31–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար ՀԱԿ–ը հերթական հայտն էր ներկայացրել քաղաքապետարան» հարցին ի պատասխան՝ նա ասել է.
–Դիմելը մեր իրավունքն է, մերժելն իրենց իրավունքը չէ, բայց գործելակերպն է, իսկ հետո ի՞նչ կարվի, դա արդեն նորից մեր իրավունքն է։ Ոչինչ մեզ չի պարտադրում, եթե հայտ է ներկայացված անպայման այդ հանրահավաքն անցկացնել, հատկապես որ քաղաքապետարանն արգելել է։
Նույն ասուլիսի ժամանակ՝ ավելի վաղ, Լ. Զուրաբյանն ընթերցել էր ՀԱԿ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ՀԱԿ համակիրներին և մարտի 17–ի հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արվում «ապահովել այդ օրը բարձր կազմակերպվածություն և կարգապահություն, անվերապահ ենթարկվել հանրահավաքի և երթի կազմակերպիչների և նրանց ներկայացուցիչների կոչերին»։
«Արդյոք սա չի՞ նշանակում, թե մտավախություն կա, որ հանրահավաքը կարող է դուրս գալ վերահսկողությունից» հարցին ի պատասխան՝ ՀԱԿ համակարգողն ասել է.
–Շատ բնական կոչեր են դրանք, որովհետև նորանոր զանգվածներ են գալիս մասնակցելու մեր հանրահավաքներին, որոնք չունեն հանրահավաքներին մասնակցելու փորձ։ Իրենց համար դա նոր իրողություն է, նոր փորձառություն։ Այո՛, գալիս են նաև մարդիկ, ովքեր շատ ռադիկալ են տրամադրված, և մենք պետք է ամեն ինչ ձեռնարկենք, որ մեր հրապարակային միջոցառումն անցնի սահմանադրության շրջանակներում։

7or.am