Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, տոնելու է ֆրանկոֆոնիայի օրերը եւ դրանով իսկ վկայակոչելու իր պատկանելությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին` իր 75 անդամներով եւ դիտորդներով:
Այդ կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն հարյուրից ավելի մշակութային, գեղարվեստական, կրթական եւ համալսարանական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից եւ ֆրանկոֆոն մի շարք երկրներից:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո Երեւան պրոդաքշն ընկերության կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գալա համերգը` հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ, տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 19:00-ին Մարզահամերգային համալիրում:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգված այս ծրագիրը իրականացվել է ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Կրթության եւ գիտության ու Մշակույթի, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ եւ ներգրավմամբ:
Հայաստանում կանցկացվեն ֆրանկոֆոնիայի օրեր