ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները պետք է մշակեն պանդեմիայի դեմ պայքարի ընդհանուր ծրագիր և պայմանավորվեն, որ Ղարաբաղի հետ սահմանում կրակոցներ չլինեն. Ստանիսլավ Տարասով
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) երկրները և Ռուսաստանը չկարողացան պայմանավորվել ամենօրյա արդյունահանման լրացուցիչ 1․5 միլիոն բարել կրճատման շուրջ, արդյունքում տեղի ունեցավ նավթի գնանկում: Tert.am-ը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է նավթային ճգնաժամում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:
-Պարո՛ն Տարասով, հայտնի է, թե ինչ տեղի ունեցավ նավթային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի գինն օրեր առաջ ընկավ ռեկորդային չափով՝ 20-25 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Ի՞նչ իրավիճակ է հիմա Ռուսաստանում, ինչպե՞ս է Ռուսաստանը պայքարում ճգնաժամից դուրս գալու համար:
-Ռուսաստանն իրեն շատ հանգիստ է պահում: Ունի պահուստային ֆոնդեր, այսպես ասած, «անվտանգության անձրևանոցներ»: Մենք այդպես կռվելու ենք 3-4 տարի. ահա և վերջ: Իսկ այդուհետ կտեսնենք, թե ով կդիմանա:
-Ապրիլի 1-ին ավարտվում է ՕՊԵԿ+-ի պայմանագիրը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է անելու դրանից հետո Ռուսաստանը:
-Եթե սա պատերազմ է, ապա պետք է հաղթող լինի: Ով լինի հաղթողը, նա էլ կթելադրի խաղի կանոնները, կգրի պատմություն:
Իսկ Ռուսաստանը կուժենանա որպես ամենահզոր գերտերություն, ավելի կզորանա: Աստված չանի, մենք պարտվենք: Այդպես մենք կկորցնենք նաև մեր երկիրը:
-Շատերն են ասում, որ նավթային շուկայում տեղի ունեցողը պատճառ կդառնա աշխարհաքաղաքական փոփոխությունների:
-Այո՛, աշխարհաքաղաքական փոփոխություններ սպասելի են: Կորոնավիրուսի տարածումն արագացնում է գործընթացը: Աշխարհը խաղաղության է պատրաստվում: Հայաստանում էլ է դա օրակարգային: Թվում է, թե անընդհատ հնչող ձայնասկավառակ է, չգիտես, թե երբ երգը կավարտվի, բայց ամեն դեպքում ամեն ինչ դեպի դա է գնում: Տեսնենք, թե պանդեմիան այդ ուղղությամբ ինչ կանի. կարագացնի՞ այդ գործընթացը, թե՝ ոչ:
Դժվար է երևակայելը այս հարցում, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է մշակեն պանդեմիայի դեմ պայքարի ընդհանուր ծրագիր և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տանեն երկրորդ պլան: Շատ լուրջ է իրավիճակը հատկապես Իրանի հյուսիսում:
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարևան են Իրանին: Գիտենք, որ երկուսն էլ սահմանափակել են Իրանի հետ ելքն ու մուտքը. չնայած որդեգրել են պայքարի միջոցներ, բայց հայտնի է, վարակը անձնագիր չունի:
Հիմա իմաստուն քայլ կլինի, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, հաշտություն կնքեն, պայմանավորվեն, որ Ղարաբաղի հետ սահմանում կրակոցներ չլինեն:
-Իսկ այդ ճգնաժամում ի՞նչ վերադասավորումներ են սպասվում գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևեքի դեպքում:
-ԱՄՆ-ի դեպքում ամեն ինչ վատ է: Այնտեղ պատրաստ չեն: Նյու Յորքում ամերիկյան զորքեր կան, նրանք են իրավիճակը վերահսկում: Գերտերությունը, որը թելադրում էր իր պայմանները բոլորին, իր ներսում իրավիճակը չի կարողանում վերահսկել: Իսկ ԱՄՆ-ը չի կարողանում իր օգնությունն առաջարկել իր դաշնակիցներին:
Փոխարենը Ռուսաստանն իր ինքնաթիռներն ուղարկեց Իտալիա: Եթե Աստված չանի, ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատրաստ ենք մեր ինքնաթիռներն ուղարկել նաև Հարավային Կովկաս:
-Ամեն դեպքում, չենք կարող չնկատել, որ այս իրավիճակում Ռուսաստանը բախվում է տնտեսական խնդիրների հետ. ռուբլու արժեզրկում տեղի ունեցավ:
-Մարդիկ տարբեր կերպ են հագենում: Մեկը՝ մի կտոր հացով կշտանում է, մեկին էլ մի ամբողջ գառան միսը չի հագեցնում: Ամբողջ խնդիրն այն է, որ հասկանաս ՝ ինչպիսի՞ն է տնտեսական վիճակը:
Ռուսաստանը հանգիստ զարգանում է: Մեզ մոտ տնտեսական վիճակն այնպիսին է, ինչպիսի կա, և մարդիկ գոհ են, հասկանում են, որ կարող էին ունենալ ավելին, բայց ունեն այն, ինչ ունեն:
-Ի՞նչ է այս առումով սպասվում Հայաստանին, որ կապված է Ռուսաստանի հետ ամուր տնտեսական կապերով:
-Հայաստանում էլ նույն պատկերն է: Հայաստանի ստրատեգիական գործընկերը համարվում է միայն Ռուսաստանը: Անգամ Նիկոլ Փաշինյանը, իր ժողովրդավարի համբավով ոչինչ չարեց: Միլիարդնե՞ր նրան տվեցին ժողովրդավարության համար: Ո'չ, ոչ ոք նրան չաջակցեց, նա հայտնվեց մեկուսացման մեջ: Մնաց միայն Պուտինը: Անշուշտ, մենք կշարունակենք համագործակցել հայ ժողովրդի հետ, որովհետև նա համարվում է մեր դաշնակիցը: