Լևոն Զուրաբյան. «Ի՞նչ պահանջներ կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ»
–Բռնապետության դեմ որևէ քաղաքական ուժի պայքարը, ընդհանրապես այս համաժողովրդական պայքարի մասնակցության ցանկացած չափը մենք ողջունում ենք,–«Ժառանգության» պայքարի մեթոդիկան գնահատելիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով մարտի 1–ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությանը` Լ. Զուրաբյանն ընդգծել է, թե նա ոչնչով պակաս իրավունքներ չունի, քան ՀՀ ցանկացած քաղաքացի, և ինքն է ընտրում ՀԱԿ հանրահավաքին իր մասնակցության չափը.
–Ինչ չափով որ հարմար է համարել մասնակցել մեր հանրահավաքին, ինքը դա արել է։ Ի՞նչ խնդիր կա։ Ի՞նչ պահանջներ կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ,–ասել է նա։

7or.am