Լևոն Զուրաբյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը երբ պետք է, կարող է բազե լինել...»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել էր, թե իշխանությունն իր համար որոշում է կայացրել, որ ընդդիմության մեջ կան «աղավնիներ» և «բազեներ» ու ընդգծել, թե ինքն իրեն դասում է բազեների, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանին՝ աղավնիների շարքին։
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.
–Ինձ թվում է՝ մի քիչ ինքնագովազդման խնդիր է այդտեղ դրված եղել։ Ես ընդհանրապես նման արհեստական բաժանում չէի կիրառի քաղաքական գործիչների, հատկապես Լևոն Տեր–Պետրոսյանի պարագայում, ով ապացուցել է, որ վճռական պահերին, պատերազմական գործողություններում, բախտորոշ պահերին կարող է ամենավճռական և արմատական քայլերն անել ու ծնկի բերել հակառակորդին, բայց նաև ապացուցել է, որ կարող է լինել շատ ճկուն և հակված քաղաքական կոմպրոմիսների։
Նա նաև ընդգծել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական բնավորությունը շատ ավելի հարուստ է, և երբ պետք է, նա կարող է բազե լինել, երբ պետք է, կարող է լինել նաև աղավնի։

7or.am