Աշխարհ

24.03.2020 19:22


Սնանկության ռիսկերը. Երբ եվրոպական ակումբները միլիարդավոր դոլարներ են կորցնում

Սնանկության ռիսկերը. Երբ եվրոպական ակումբները միլիարդավոր դոլարներ են կորցնում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով այս օրերին դադարեցված են նաև եվրոպական առաջատար առաջնությունները: Այս դադարը թիմերին ֆինանսական լուրջ կորուստներ բերեց:

Ինչու՞ անգլիական ակումբներն այս դադարի պատճառով կարող են կորցնել 10 մլրդ ֆունտ և որքա՞ն կորուստ կկրեն մյուս առաջնություններն ու թիմերը:

ԱՊԼ

Կորոնավիրուսի պատճառով ԱՊԼ-ում ամենանեծ ֆինանսական վնասը կրել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Բորսայի անկայունության և կորոնավիրուսի տարածման պատճառով ակումբի արժեքն ընկել է 25 տոկոսով և հիմա կազմում է 613 մլն ֆունտ: Express հրատարկությունը հնարավոր է համարում, որ լիգայի մյուս ակումբների արժեքն ընդհանուր վերցրած կարող է նվազել մոտ 9,25 մլրդ ֆունտ ստեռլինգով:

Daily Star-ի գնահատմամբ, ԱՊԼ-ի բոլոր ակումբների կրած վնասները միասին հասնում են մինչև 10 մլրդ ֆունտի: ԱՊԼ-ի ակումբների եկամուտը մեկ տուրից կազմում է 100 մլն ֆունտ, Չեմփիոնշիփինը՝ 36 մլն, առաջին լիգայինը՝ 6.9 մլն ֆունտ, երկրորդ լիգայինը՝ 3.6 մլն:

Անգլիայի գավաթի մրցանակային ֆոնդը 15 մլն ֆունտ է կազմում, իսկ ՉԼ-ից ու ԵԼ-ից, որտեղ շարունակելու են հանդես գալ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին», ակնկալվող եկամուտը 64 մլն ֆունտ է: ԵԼ-ից, որտեղ պայքարի մեջ են «Վուլվզը», «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», սպասվում է 26 մլն ֆունտի մուտք:

Ակումբները մեծ գումարներ են վաստակում հեռարձակումներից, և եթե առաջնությունը չշարունակվի, թիմերը կկորցնեն 750 մլն ֆունտ:

Գերմանիայի Բունդեսլիգա

Bild-ի համոզմամբ, գերմանական ակումբները վատագույն սցենարի դեպքում կարող են տուժել 740 մլն ֆունտ: Աղբյուրի հաղորդմամբ, ամենամեծ կորուստը կլինի հեռարձակումներից. այն կկազմի 370 մլն ֆունտ: Sky-ը, ում պատկանում են Գերմանիայում Բունդեսլիգայի ցուցադրման իրավունքները, հրաժարվել է մեկնաբանել Bild-ի հրապարակած տվյալները՝ հայտնելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է:

Ակումբները ևս 240 մլն ֆունտ չեն ստանա հովանավորներից, այդ թվում՝ թիմի առջև դրված առաջադրանքները չկատարելու համար: 130 մլն ֆունտ են գնահատվում մարզադաշտի անվան կոմերցիոն օգտագործումից առաջացող եկամուտների կորուստները։

«Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախագահները փաստել են, որ գերմանական ակումբների ֆինանսական կորուստները կարող են աղետալի լինել: Նրանք առաջարկել են քննարկել հիմնադրամի ստեղծման հնարավորությունը, որը որոշակիորեն «անվտանգության բարձիկի» դեր կտանի :

Իսպանիայի Լա Լիգա

Եթե Լա լիգան ավարտին չհասցվի, ապա ակումբները կկրեն ընդհանուր 610.9 մլն եվրոյի կորուստ: Այս թվի առյուծի բաժինը հասնում է հեռարձակումներին՝ 494 մլն եվրո: 115 մլն եվրոյի վնաս ակումբները կկրեն աբոնեմենտների և տոմսերի վաճառքից:

Սեգունդայի թիմերը կկրեն 67.5 մլն եվրոյի վնաս, որից 55 մլն-ը՝ հեռարձակումներից: Ընդհանուր առմամբ, Լա լիգայի ու Սեգունդայի թիմերը միասին կկրեն 678.4 մլն եվրոյի վնաս:

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջնությունը պետք է ավարտին հասցնել՝ առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում, այլապես տնտեսական խնդիրներն ակումբներին մեծ վնաս կարող են հասցնել: Միևնույն ժամանակ, նա ակումբների կորուստը գնահատել է 700 միլիոն եվրո.

«Մրցաշրջանն անհրաժեշտ է ավարտել նաև տնտեսական տեսանկյունից: Եթե ​​մնացած հանդիպումները չկայանան, Լա Լիգայի կորուստը կկազմի մոտ 700 միլիոն եվրո»,-ասել է Տեբասը:

Ա սերիա

Իտալիայում ևս, ակումբներն ամենամեծ կորուստը կարող են կրել հեռարձակումներից, որի պատճառով, եթե առաջնությունը չավարտվի, ակումբների ընդհանուր ֆինանսական կորուստը կկազմի 430 մլն եվրո:

Բաժանորդագրություններից ու տոմսերի վաճառքից կազմած վնասը կլինի 270 մլն եվրո: Այպիսով պարզ է դառնում, որ իտալական ու իսպանական Բարձրագույն խմբի առաջնությունների թիմերը կկրեն հավասարաչափ կորուստ, որը կկազմի 700 մլն եվրո:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը