Աշխարհ

24.03.2020 21:45


Հայերեն ու ադրբեջաներեն տպագիր նյութեր կբաժանվեն Մառնեուլիում

Հայերեն ու ադրբեջաներեն տպագիր նյութեր կբաժանվեն Մառնեուլիում

Քվեմո-Քարթլիում կառավարության ներկայացուցիչ Շոթա Ռախվիաշվիլին ասել է, որ շարժական խմբեր են կազմվել, որոնք տեղում, էթնիկ խմբերի մայրենի լեզուներով վարակի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություններ են հասցնում:

Ըստ շրջանի ղեկավարի՝ տեղեկատվական ճիշտ արշավը տվել է իր արդյունքը, ու ներկայումս կարանտինային գոտում մարդկանց տեղաշարժի պակաս է նկատվում. «Վստահեցնում եմ, որ տեղեկատվություն տարածելու գործին կցված է յուրաքանչյուր օղակ, կան շարժվող խմբեր, ովքեր մարդկանց հասանելի լեզվով ճիշտ մեսիջներ են հասցնում, սրա շնորհիվ մարդկանց շարժը քչացել է: Սպասում ենք նաև հայերեն ու ադրբեջաներեն տպագիր նյութեր: Դրանք բաժանվելու են, որպեսզի առավելագույնս շատ մարդ իմանա», — ասում է Ռեխվիաշվիլին ու նշում, որ այս դժվար պահին ուրախացնող է, որ տեղի բնակչությունը ադեկվատ է արձագանքում իրադրությանը: Նա նաև տեղեկացրել է, որ բուժաշխատողները տեղում հետազոտում են բնակիչներին՝ տնետուն անցնելով:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ կառավարության որոշմամբ Մառնեուլին ու Բոլնիսին հայտարարվել են կարանտինային գոտի, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը