Աշխարհ

24.03.2020 18:20


Բեքհեմի ակումբը փոխել է լոգոտիպը՝ ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարի

Բեքհեմի ակումբը փոխել է լոգոտիպը՝ ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարի

«Ինտեր Մայամին», որի հիմնադիրն ու համասեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է, փոխել է տարբերանշանը:

Ամերիկյան ակումբի նոր լոգոտիպում միմյանց կողք կանգնած ձկնկուլները հեռացվել են իրարից: Սա արվել է սոցիալական հեռավորության պահպանման նկատառումներից ելնելով:

MLS-ի ընթացիկ առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը