Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն. հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը:
Մետրոյում և տրանսպորտում գործարկվել է ախտահանման և QR կոդով սկանավորման համակարգ՝ ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում և տարածքներում:
Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն. հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը: