Հայտնի է Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդների հերթական հանդիպման օրը
Ավստրիայի արտգործնախարարը բացահայտել է ավստրիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված՝ Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդների հերթական հանդիպման մանրամասները։
Ավստրիայի արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Միխայել Շպինդելեգերը Վիեննայի միացյալ ինստիտուտում «Ավստրիայի արտաքին քաղաքականությունը Սև ծովի և Կովկասի տարածաշրջաններում» թեմայով ամենամյա դասախոսության ժամանակ ելույթ ունենալով՝ ասել է, թե 2011թ. հունիսին Վիեննայում ծարագրվում է համաժողով անցկացնել Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։
–Մենք օգնել ենք տարածաշրջանում մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպել, օրինակ՝ Քիշնևում 2010թ. սեպտեմբերին կայացած «Մշակույթի և գիտության երկխոսության փառատոնը»։ Հիմա մենք ծրագրում ենք 2011թ. հունիսին Վիեննայում կազմակերպել Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդների համաժողովը, որպեսզի աջակցենք տարածաշրջանի կրոնական համայնքների միջև լավագույն փոխհամաձայնության հասնելուն,–ընդգծել է Ավստրիայի արտգործնախարարը։
Նրա խոսքերով՝ այս նախաձեռնությունը Վիեննայում միջազգային երկխսության և խաղաղ նախաձեռնությունների հարթակ ստեղծելու ուղղությամբ Ավստրիայի ներդրած ջանքերի մի մասն է։