Լրահոս

15.03.2011 15:04


Ազնավուրը Սարկոզիին խնդրել է իր խոստումը պահել

Ազնավուրը Սարկոզիին խնդրել է իր խոստումը պահել

Մարտի 12–ին շուրջ 2000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայի Սենատի դիմաց՝ պահանջելով, որ Ցեղասպանության հերքման դիմաց քրեական պատասխանատվություն կրելու օրինագիծը սենատորներն ընդունեն։ Ազգային ժողովի կողմից այդ օրենքը ընդունվել էր 2006թ. հոկտեմբերի 12–ին։ «Nouvelles d’Arménie» թերթին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրը ցավ է հայտնում, որ նախագահ Օբաման և Սարկոզին իրենց խոստումը չեն կատարել։ Օբաման չի ասել «ցեղասպանություն» բառը, իսկ Սարկոզին չի սատարել Հայոց ցեղասպանության հերքման դիմաց քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, ինչը խոստացել էր անել 2007թ. ընտրություններից առաջ։ Հայտնի երգիչը նշել է՝ քանի որ խոստումը չի կատարվել, ապա Ֆրանսիայի հայերը կհիշեն այդ մասին հաջորդ՝ 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

«Wikileaks»–ը պարզել է, որ 2007թ. մայիսին անցկացված ընտրություններից հետո նախագահ Սարկոզին Թուրքիային հավատացրել է, թե Հայկական հարցը «Սենատում մեռել է»։

Այս խորագրի վերջին նյութերը