ՀԱԿ համակարգող. «Սահմանադրական եղանակը սահմանափակում է և՛ մեր, և՛ իշխանությունների համար»
–Որոշ նշաններ կան, որ այնուամենայնիվ իշխանությունները լրջորեն գիտակցում են, թե ինչ է կատարվում երկրում, և ինչքան պայթյունավտանգ է իրավիճակը երկրում,–Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, թե ընդդիմության և իշխանության հարաբերությունները կարգավորող ավելի լավ գործիք, քան սահմանադրությունը, գոյություն չունի։ Նրա խոսքերով՝ իրենց գործողություններն ընդմիշտ կարգավորվել են սահմանադրությամբ, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին։
–Մեր կոչն այն է, որ իսկապես մենք գնանք դեպի սահմանադրական ազատությունների վերականգնումը Հայաստանում, և գնանք սահմանադրական եղանակով։ Սահմանադրական եղանակը սահմանափակում է ոչ միայն մեզ համար, այլև իշխանությունների համար։ Դա նշանակում է, որ իշխանություններն էլ չպետք է դիմեն Սահմանադրությունից դուրս գործողությունների,– ընդգծել է Լ. Զուրաբյանը։
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի ելույթն իրենք կարող են դիտարկել որպես դրական նախանշան, սակայն հաշվի կնստեն միայն գործերի հետ։
–Խոսքը մենք կարող ենք ընդունել միայն որպես նախանշան, երբ վերածվի գործի, ա՛յդ ժամանակ կխոսենք,–ընդգծել է նա։

7or.am