Լրահոս

15.03.2011 14:46


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կոչը

Մարտի 16-ին, ժամը 14.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին` մասնակցելու դատավարության ընթացքին` ցույց տալու սեփական շահագրգռվածությունը գործի արդար դատավարության ընթացքին և դատավճռի կայացմանը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի զոհը դարձավ: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:

Բոլոր այն լրագրողները, ովքեր ցանկանում են լուսաբանել դեպքը կարող են մարտի 16-ին, ժամը 12:45-ին լինել  Այրարատ տոնավաճառի հետնամասում, որտեղից մեկնում են Մասիս տանող փոխադրամիջոցները: «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան նույնպես ուղևորվելու է Մասիս քաղաք` ընդհանուր իրավասության դատարանի առջև ակցիա անցկացնելու և Զարուհի Պետրոսյանի ամուսնու դատավարությանը մասնակցելու համար:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը