Սարգիս Ավետիսյան. «Այսօր ՀՀ–ն այնքան էլ լավ վիճակում չէ»
Անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2010թ. կուսակցությունների ղեկավարների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած քննարկումներին՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը դրական է գնահատել խորհրդատվական բնույթի նման հանդիպումները։
–Թեև մենք մեր խորհուրդները տվել ենք, բայց որքան ես հասկանում եմ, դրանք այնքան էլ չեն օգտագործվել։ Կարծում եմ` ակնհայտ է, որ այսօր ՀՀ–ն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների առումով այնքան էլ լավ վիճակում չէ, և իրավիճակը չի փոխվում,–«7օր»–ին ասել է Ս. Ավետիսյանը:–Գուցե նաև ձևական են, արդեն ձևական բնույթ են կրում, որովհետև այդ խորհրդակցություններից ինչ–որ հարցեր պետք է առաջանային, որոնք կոնկրետ լուծումներ պետք է ստանային, բայց, ինչպես տեսնում ենք, բավականին երկար ժամանակ է անցել։ Գուցե հիմա նոր խնդիրներ առաջանան, որոնք, կապված այդ հարցերի հետ, լուծումներ ստանան։ Խոսքս նրան է վերաբերում, որ նախագահը, փաստորեն, անցել է ակտիվ քաղաքական որոշումների կայացման փուլ, և գուցե ինչ–որ բաներ փոխվեն։

7or.am