Աշխարհ

23.03.2020 20:41


Վրաստանի բանակը ներգրավվել է COVID-19-ի տարածման դեմ միջոցառումներին․Վրաստանի ՊՆ

Վրաստանի բանակը ներգրավվել է COVID-19-ի տարածման դեմ միջոցառումներին․Վրաստանի ՊՆ

Վրաստանում կարանտինային հայտարարված Բոլնիսի և Մարնեուլիի շրջանների մուտքերում երկրի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը ներքին գործերի նախարարության հետ միասին ստեղծել է հսկիչ-անցագրային կետեր:

Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ընդհանուր ստեղծվել է հսկիչ-անցագրային 5 կետ, ինչպես նաև բացազատվել են դաշտային վրաններ, որտեղ իրականացվում է քաղաքացիների նախնական ստուգումը: Զինվորականները իրականացնում են նաև տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքներ:

Վրաստանի բանակը ներգրավվել է COVID-19-ի տարախման դեմ միջոցառումներին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը