Աշխարհ

23.03.2020 17:05


Օլիմպիական չեմպիոնուհին կորոնավիրուսի պատճառով ամուսնացել է մարզահագուստով

Օլիմպիական չեմպիոնուհին կորոնավիրուսի պատճառով ամուսնացել է մարզահագուստով

Հոլանդացի լողորդ, 2008 թվականի օլիմպիական չեմպիոնուհի Ֆեմկե Հեմսկերկն ու իր փեսացուն՝ Գվիդո Ֆրակերսը, հարսանեկան արարողությունն իրականացրել են անսովոր պայմաններում: Կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության և Եվրոպայից ԱՄՆ չվերթների հետաձգման պատճառով զույգը ստիպված է եղել արագացնել ամուսնությունն ու այն ավելի շուտ անցկացնել, քան նախատեսում էին:

«Ես խուճապի էի մատնվել, շատ էի վախենում, որ չեմ կարողանա տեսնվել Գվիդոյի հետ»,- 32-ամյա Հեմսկերկի խոսքերն է փոխանցում Nos.nl-ը:

Զույգն ամուսնացել է Վանկուվերում՝ շաուրմայանոցի դիմաց: Ֆեմկեն հրաժարվել է ամուսնանալ հենց շաուրմայանոցում: Ստիպված են եղել անցնել փողոցն ու ամուսնանալ վրանային սրճարանում, ընդ որում հարսնացուն եղել է մարզահագուստով:

«Ես այնտեղ էի ուղևորվել հենց հավաքից: Ինձ հետ միայն հարմարավետ հագուստ ունեի: Իհարկե, չէի պատկերացնում, որ հարսանիքս այդպես կանցնի, բայց ինչ արած»,- ասել է նա:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը