Լրահոս

15.03.2011 14:21


Ֆիննական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել կոմբայնների հավաքման արտադրամաս

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆիննական «Սամպո Ռոզենլև» ընկերության  պատվիրակությանը: Ընկերությունը նախատեսում է  Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս:

Այդ մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին դեռ հունվարին փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հյուրերն Ա. Գեւորգյանին ներկայացրին նախագծի ընթացքը` նշելով, որ արդեն գործնական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ի հետ, եւ արդեն ամռանը նախատեսում է ունենալ առաջին կոմբայնները:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ նրանց մտադրություններն արդեն գործնական ընթացք են ստանում: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին հետեւողական ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը, եւ այդ համատեքստում գյուղտեխնիկայի ներքին պահանջարկը բավարարելու խնդիրը նույնպես կարեւոր նշանակություն ունի:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը