Աշխարհ

23.03.2020 16:33


Մեզ աննախադեպ տնտեսական ճգնաժամ է սպասվում. Էմանուել Մակրոնը` կորոնավիրուսի հետևանքների մասին

Մեզ աննախադեպ տնտեսական ճգնաժամ է սպասվում. Էմանուել Մակրոնը` կորոնավիրուսի հետևանքների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի տնտեսության վրա կորոնավիրուսի «աննախադեպ» ազդեցության մասին: Ինչպես պետության ղեկավարը նշել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում, ապագայում համաճարակն էական վնաս կհասցնի երկրի ֆինանսական համակարգին: «Սա պատերազմ է, եւ այն կշարունակվի»,- ասել է Մակրոնը, փոխանցում է RFI-ն:

«Մենք բախվելու ենք իրական տնտեսական ճգնաժամի: Այն, ինչ մենք արդեն վերապրել ենք կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հեռու է վերջը լինելուց»,-ասել է Էմանուել Մակրոնը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի նախագահը չի բացառել, որ մոտ ապագայում երկրի իշխանությունները կարող են նոր պաշտոնական հայտարարություններով հանդես գալ: «Մենք պետք է հաղթահարենք սանիտարական արտակարգ իրավիճակը, պաշտպանենք ամենաթույլերին ու տարեցներին, իսկ հետո նաեւ` առողջապահական համակարգը»,-նշել է Ֆրանսիայի ղեակավարը: Այն, թե ինչպես է երկիրը վերապրում այս ճգնաժամը, Մակրոնը «սոլիդարության թեստ» է անվանել ժողովրդավարության համար:

Le Journal du Dimanche-ի լրագրողները շեշտում են, որ իրավիճակը Ելիսեյան կղզիներում բռնկումից հետո շատ է փոխվել: Նախագահը չեղարկել է բոլոր պաշտոնական ընդունելությունները, եւ շենքի ներսում գտնվում է միայն յուրաքանչյուր երրորդ աշխատակիցը: Մակրոնն իր թիմի հետ շփվում է հեռախոսով եւ ինտերնետով` ի թիվս այլ միջոցների, օգտագործելով նաեւ Telegram մեսենջերը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը