Իսպանիայում անորոշ ժամանակով դադարեցվեցին ֆուտբոլային բոլոր առաջնությունները
Իսպանական Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի Արքայական ֆեդերացիան որոշեցին անորոշ ժամանակով դադարեցնել երկրում ֆուտբոլային բոլոր առաջնությունները:
Սկզբում որոշում էր կայացվել ֆուտբոլային կյանքը դադարեցնել 2 շաբաթով, սակայն որոշվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլն արգելել, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունանա և չի լինի կառավարության համապատասխան որոշում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իսպանիայում 2.182 մարդ է մահացել, իսկ վարակված են ավելի քան 33.000-ը: Միայն այսօր, ժամը՝ 15:15-ի դրությամբ, Իսպանիայում կորոնավիրուսից 410 մարդ է մահացել:

Աղբյուրը՝ proffootball.am