Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահանալու 30 դեպք
Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ վարակակիրների թիվն ավելացել է 289-ով։ Այսպիսով 20․345 թեստի արդյունքում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք։ Համավարակի պատճառով մահացած նշյալ 30 հիվանդները եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։
Նախարարը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և զգուշավորություն ցուցաբերել։

Աղբյուրը՝ ermenhaber.am