Աշխարհ

23.03.2020 12:48


Մառնեուլիում բուժաշխատող է հոսպիտալացվել

Մառնեուլիում բուժաշխատող է հոսպիտալացվել

Մառնեուլիի «Ջեոհոսպիտալ» հիվանդանոցի աշխատակիցը, մարտի 22-ին, բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է marneulifm.ge լրատվականը:

Ինչպես հայտնի է, հոսպիտալացված բուժաշխատողի մոտ միայն բարձր ջերմություն է գրանցվել, պարզվել է նա անմիջական շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված կնոջ հետ:

Ներկայումս Մառնեուլիում մոտ 30 մարդ գտնվում է կարանտինում, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ և հիվանդներ:

Հայտնի է նաև, որ «Ջեոհոսպիտալ»-ի վիրաբուժության և վնասվածքաբանության բաժանմունքներում հիվանդները կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում չեն ունեցել, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 9 հիվանդներ ռիսկի խմբում են, քանի որ վարակակիրը վերակենդանացման բաժանմունք է եղել:

Նշենք, որ երեկ Մառնեուլիում կորոնավիորւսի դեպք էր գրանցվել: Վարակվածը միջին տարիքի կին է, ով բուժում էր ստանում Մառնեուլիի «Ջեոհոսպիտալ» կլինիկայում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը