Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով հիվանդ բժշկի հետ շփվելուց հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է ինքնամեկուսանալ իր տանը, քանի որ շփվել է բժշկի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում է CNBC-ն՝ հղում անելով գերմանական կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին, կիրակի տեղի ունեցած ասուլիսից հետո Մերկելին տեղեկացրել են, որ իրեն ուրբաթ օրը թոքաբորբի դեմ պատվաստանյութ ներարկած բժիշկը կորոնավիրուսի թեստ է հանձնել և դրական արդյունք ստացել:
«Մերկելը որոշում է կայացրել անմիջապես ինքնամեկուսանալ իր տանը: Առաջիկա օրերին նա կանոնավոր կերպով հետազոտություն կանցնի և կշարունակի կատարել կանցլերի իր պարտականությունները տանից»,-ասել է Զայբերտը:
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակներում արգելել են ավելի քան երկու մարդու հավաքը հանրային վայերում: Այս արգելքը կգործի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Գերմանիայում կորոնավիրուսից 92 մարդ է մահացել, ավելի քան 23 000-ը վարակակիր են:

Աղբյուրը՝ tert.am