Աշխարհ

23.03.2020 19:19


Տարածություն պահպանեք. Վրաստանի վաճառակետերում նոր կարգ է

Տարածություն պահպանեք. Վրաստանի վաճառակետերում նոր կարգ է

Թբիլիսիի սուպերմարկետներում, կորոնավարակի հետագա տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում այսօրվանից քաղաքացիների սպասարկման նոր կարգ է գործում:

Տեղեկատվական ցուցանակներ են հայտնվել, որոնցով կոչ է արվում միմյանց միջև 1,5 մետր տարածություն պահել.

«Հարգելի հաճախորդներ, առավել զգուշության համար դրամարկղի մոտ 1,5 մետր հեռավորություն պահպանեք»:

Սննդի վաճառակետերում նաև անվճար օգտագործման համար ձեռքերն ախտահանելու միջոցներ ու ձեռնոցներ են հայտնվել: Մարկետներում դրամարկղերի մոտ վերջին օրերին մեծ հերթերի մասին սոցցանցերում բազմաթիվ գրառումներ են արվել:

Երկրում արտակարգ դրություն է, սպասարկում են միայն սննդի խանութները, դեղատները, փոստերն ու բանկերը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը