Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն են Եվրոպայում
Եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53 հազար 578, Իսպանիայում՝ 24 հազար 926 և Գերմանիայում՝ 21 հազար 463։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ի այս տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։
Ընդ որում, մարտի 21-ի դրությամբ, Իտալիայում վարակվածների ցուցանիշը կազմել է 47 հազար 21, Իսպանիայում՝ 19 հազար 980, իսկ Գերմանիայում՝ 18 323։
Մարտի 22-ի դրությամբ՝ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 151 հազար 587 հաստատված դեպք, դրանից մահվան՝ 7 426 հաստատված դեպք։
Ինչ վերաբերում է համաշխարհային տվյալներին, ապա մարտի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ (միջին եվրոպական ժամանակ), աշխարհի 184 երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 267 հազար 13 և դրանից մահվան 11 հազար 201 հաստատված դեպք։