Լրահոս

22.03.2020 14:20


Բախվել են ՊՆ ծառայողի BMW-ն և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ն. կա վիրավոր

Բախվել են ՊՆ ծառայողի BMW-ն և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ն. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Ազատամարտիկներ և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Մարտին Պ.-ի վարած BMW մակնիշի 70 VP 770 և 27-ամյա Մարտուն Խ.-ի վարած BMW մակնիշի 36 QL 014 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մարտուն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Կիրկոոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մարտին Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես օպերատոր, իսկ Մարտուն Խ.-ն՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ մասնաճյուղի ղեկավար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը