Աշխարհ

22.03.2020 13:04


Ռեալի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Ռեալի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

76 տարեկանում կյանքից հեռացել է «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը. նա վարակվել էր կորոնավիրուսով:

Սանսի վիճակը կտրուկ վատացել էր չորեքշաբթի՝ երիկամների անբավարարության պատճառով: Նա երիկամների հետ կապված խնդիրներ ուներ դեռ նախքան կորոնավիրուսով վարակվելը: Այդ օրվանից ի վեր «Ռեալի» նախկին նախագահը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Սանսի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ հարգանքի տուրք մատուցելով նաև այն մարդկանց հիշատակին, ովքեր մահացել են չարաբաստիկ վիրուսի պատճառով ամբողջ աշխարհում:

Սանսը 1995-ի նոյեմբերից մինչև 2000 թվականի հուլիսն է եղել «Ռեալի» նախագահը. նրա օրոք մադրիդցիները երկու անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում՝ 1998 և 2000 թվականներին:Մինչ այդ «Ռեալը» 1996 թվականին էր հաղթել մրցաշարում, որն այդ ժամանակ կոչվում էր եվրոպական չեմպիոնների Գավաթ:

Նա եղել է նաև «Մալագայի» սեփականատերը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը