«Սպառողների օրը ես չեմ կարող օգտվել իմ՝ սպառողի, իրավունքից, որովհետև կապը շատ վատ է, ոչինչ չի լսվում հեռախոսով։ Նույնիսկ ես, որ այդ գործի հմուտ մասնագետն եմ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ չի լսվում։ Ա՛յ, սենց էլ ապրում ենք, ինչպես Ֆորշի երգում է ասվում։ Բա սա ապրե՞լ է»։
Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը «7օր»–ի հետ զրույցն այսպես է սկսել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում՝ իշխանավորներն ու պաշտոնյաները արդյոք նույն մթերքի՞ց են օգտվում, ինչ մեր բնակչության 90%–ը, նա ասել է՝ բա տենց միամիտ հարց կտա՞ն։
–Իհարկե՝ նույնից են օգտվում, բայց մեկ–մեկ էլ պորտուգալական պաղպաղակ են բերում իրենց երեխաներին։ Եթե հարցին մի քիչ փիլիսոփայորեն նայենք, ապա կտեսնենք, որ նրանք ունեն շատ լայն հնարավորություններ՝ օգտվելու ավելի թանկարժեք, արտասահմանյան, ավելի որակյալից, բայց հիմնականում նույն սննդամթերքից են օգտվում,–ասել է Արմեն Պողոսյանը։
Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ իրենք էլ են բախվում իրավունքների այն նույն ոտնահարումներն, ինչ հասարակ սպառողը, նա պատասխանել է.
–Եթե իշխանավորը, օլիգարխը ունենա մեկուկես միլիարդ դոլար, ապա իր համար ի՞նչ դժվար է թանկարժեք ուտելիք բերել–ուտելը։ Նրանք ունեն հնարավորություն՝ արտոնյալ, լավորակ սնունդ օգտագործելու, բայց հո ամեն օր Մոնակոյում չե՞ն սնվելու։ Նրանք էլ հիմնականում օգտվում են նույն սննդից, բայց կա տարբերություն։ Տեսե՛ք, նույն շաքարավազը, որ նա գնում է ու տեսնում է՝ թաց է, դուրը չի գալիս, թափում է աղբամանը և գնում է, ուրիշն է առնում։ Իրենց համար այդ 800 դրամը՝ ոնց որ մեզ համար մի բաժակ արևածաղկի գումարը։ Բայց այդ նույն շաքարավազի համար ես տառապում եմ։ Հիմա էլ իմ գրասենյակում այդ շաքարավազը դրված է՝ կոշատցել է։ Ինձ համար մատչելի չէ, որ վերցնեմ ու այդ 2 կգ–ը թափեմ։
Արմեն Պողոսյան. «Բա սա ապրե՞լ է...»

7or.am