Աշխարհ

22.03.2020 15:44


Լևանդովսկին ու իր կինը 1 մլն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին

Լևանդովսկին ու իր կինը 1 մլն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իր կինը՝ Աննան, միացել են կորոնավիրուսի դեմ պայքարի We Kick Corona արշավին, որը թողարկել են մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխն ու Լեոն Գորեցկան:

Bild-ը հայտնում է, որ զույգը 1 մլն եվրո է փոխանցել ֆոնդին.

«Մենք բոլորս գիտենք ստեղծված ծանր իրավիճակի մասին: Այսօր մենք բոլորս խաղում ենք մեկ թիմում: Եկեք ուժեղ լինենք այս պայքարում: Եթե մենք կարող ենք որևէ բանով օգնել, ապա եկեք անենք դա: Այս իրավիճակը վշտացնում է յուրաքանչյուրիս, խնդրում ենք կատարել բժիշկների հրահանգներն ու լինել գիտակից:

Հավատում ենք որ շուտով մենք բոլորս կվերադառնանք մեր սովորական կյանքին: Բոլորս միասին կհաղթահարենք այս փորձությունը»,-ասել են Ռոբերտ և Աննա Լևանդովսկիները:

Կիմիխն ու Գորեցկան օրերս հայտարարեցին կորոնավիրուսի դեմ պայքարի արշավ սկսելու մասին: Երկու ֆուտբոլիստն էլ իրենց ֆոնդին 500-հազարական եվրո փոխանցեցին: Նրանց արդեն իսկ միացել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն, որը ևս 500 հազար եվրո է նվիրաբերել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը