Լրահոս

15.03.2011 12:12


Ճապոնիայի տնտեսությունը երկրաշարժի պատճառով կարող է 180 մլրդ դոլար կորցնել

«Credit Suisse» բանկի վերլուծաբանները գտնում են, որ աշխարհում երրորդը համարվող Ճապոնիայի տնտեսությունը երկրում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի պատճառով կարող է կորցնել 14–15 տրլն իեն (մոտ 170–183 մլրդ դոլար)։

Միևնույն ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն, 6–7 տրլն իեն կազմում են ուղղակի վնասները՝ ներառյալ ենթակառուցվածքների ոչնչացումը։

Վերլուծաբանները կարծում են, որ երկրի վերականգնման համար բյուջեի հավելյալ ծախսերը կկազմեն մոտ 2 տրլն իեն (24 մլրդ դոլար)։ Ընդհանուր առմամաբ, մոտակա երեք տարվա ընթացքում վերականգման գործընթացը կարող է արժենալ 4–5 տրլն իեն (49–61 մլրդ դոլար)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը