«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
«Եվրատեսիլի» կազմակերպիչները Twitter-ի իրենց պաշտոնական էջում հայտնել են, որ մրցույթի մասնակից պետությունները 2021 թվականին կարող են ներկայացնել նոր մասնակիցների կամ նրանց, ում արդեն ընտրել էին այս տարվա «Եվրատեսիլի» համար։
«Հեռարձակողները կարող են իրենք որոշել՝ որ կատարողը կներկայացնի իրենց երկիրը 2021 թվականին՝ նրան, ում ընտրել էին այս տարվա մրցույթի համար, թե նոր պատվիրակի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Սակայն հաջորդ տարի մրցույթի մասնակիցները պետք է հանդես գան նոր կատարումներով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am