Աշխարհ

21.03.2020 12:12


Երիտասարդները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ չունեն. ԱՀԿ-ն զգուշացնում է

Երիտասարդները կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ չունեն. ԱՀԿ-ն զգուշացնում է

Երիտասարդներն իմունիտետ չունեն նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ և պետք է սահմանափակեն իրենց շփումների շրջանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ չնայած տարեցները մյուսներից ավելի խոցելի են, բայց երիտասարդներն էլ իմունիտետ չունեն այդ վիրուսի նկատմամբ:

«Ես ուղերձ ունեմ երիտասարդների համար: Դուք անպարտելի չեք: Այս վիրուսի պատճառով դուք կարող եք մեկ շաբաթով հիվանդանոցում պառկել կամ մահանալ: Եթե նույնիսկ չհիվանդանաք, ձեր ընտրությունը, թե որտեղ եք գնում, կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց դառնալ»,-նշել է ԱՀԿ տնօրենը:

Գիտնականները պարզել են, որ այս վիրուսով կարող է վարակվել ցանկացած տարիքի մարդ, բայց այն ավելի վտանգավոր է մեծահասակ մարդկանց համար և նրանց համար, որոնք հիվանդություններ ունեն:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը