Աստղաբանը հայաստանցիների համար ևս ցնցումներ է կանխատեսում
2010թ. տարեվերջին «7օր»–ին տված հարցազրույցում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն ասել էր, թե 2011–ը փոփոխությունների, ավելի շատ ջրային պատիժների տարի է լինելու։ Այս տարի ամբողջ աշխարհում գրանցվող իրադարձությունները հենց դա են ապացուցում։
«7օր»–ն այսօր ևս զրուցել է Գուրգեն Հովհաննիսյանի հետ, ով ասել է, թե 2011թ. Հայաստանի համար ևս սողանքների, երկրաշարժերի վտանգ կա, մեր երկրում կարող են հեղեղներ, կարկուտներ և նման բնական աղետներ լինել։
Ինչ վերաբերում է մարդկային հոգեվիճակին, ապա ըստ աստղաբան-էզոթերիկի՝ լարվածությունը մեծ է, իսկ մարտի 20–ից այն ավելի կուժեղանա։
–Փաստորեն, Արաբական թերակղզուց եկող շարժման ուղղությունը գնում է դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան, իսկ մենք այդ արանքի, այդ անցումային փուլի մեջ ենք, և այդ էմոցիոնալ դաշտը կարող է Հայաստանի վրա շատ շուրջ ազդեցություն ունենալ,–ասել է նա։ Ինչ վերաբերում է մեր երկրում հեղափոխության հավանականությանը, ապա Գ. Հովհաննիսյանի խոսքերով՝ ամեն ինչ կախված է մոտակա իրադարձություններից, քանի որ մարդու ձեռքում միշտ էլ կա ճակատագիրը փոխելու հնարավորությունը.
–Էմոցիոնալ լարվածությունը մեծացել է, իսկ սա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Զուտ էմոցիաներով շարժվող մարդը միշտ կարող է սխալվել, իսկ եթե զանգվածներն են այդպիսի հոսքով գնում, սա մեծ վտանգ ունի իր մեջ։
Ի դեպ, հատկապես մարտի 19–ից սկսած և դրան հաջորդող 7 օրերի ընթացքում հոգեկան ցնցումներն ուժեղանալու են, քանի որ մարտի 19–ին՝ շաբաթ օրը, Լուսինն աննախադեպ չափերով մոտենալու է Երկրին։ Այս երևույթը գրանցվում է 18–20 տարին մեկ։ Աստղաբանն ընդգծում է, որ այս անգամ այն համընկնելու է նաև լիալուսնի հետ, այսինքն Լուսնի ազդեցությանը գումարվելու է նաև Արեգակի ազդեցությունը։
–Բացի նրանից, որ լիալուսնի ժամանակ միշտ աննախադեպ ձևով աճում են հանցագործությունները, մարդկային հոգեմենտալ կառուցվածքը սկսում է նյարդային վիճակների հասնել և այլն, նաև մեծ ցնցումներ են սպասվում. արևի ներկայությունը այն մասին է խոսում, որ գիտակցական շրջանում մեծ փոփոխություններ են լինելու։ Շատ մարդիկ կարող են չդիմանալ այդ էներգիաներին ու նույնիսկ հոգեկան խանագրումների հասնել։ Հատկապես կրակային նշաններին խորհուրդ է տրվում, 19–ից սկսած, այդ 7 օրն ավելի զգույշ լինել իրենց որոշումների մեջ, շատ որոշումներ չկայացնել ոչ մի դեպքում, նաև վիրահատական միջամտությունները շատ մեծ վտանգ են պարունակում, բոլոր տեսակի վիրահատությունները պետք է հետաձգվեն, հատկապես ատամնաբույժի մոտ այցը, որովհետև միանգամից գանգի ուղեղի հետ է կապված այդ խնդիրը,–ավելացրել է Գ. Հովհաննիսյանը։

7or.am