Հարցազրույց

21.03.2020 10:41


Արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցներին վերաբերող հատվածը խոսքի ազատության սահմանափակում է. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցներին վերաբերող հատվածը խոսքի ազատության սահմանափակում է. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, Antifake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը, և հնարային վերահսկողություն կենտրոն ՀԿ ղեկավար Բաբկեն Հարութունյանը Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեցին, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցներին վերաբերող հատվածը խոսքի ազատության սահմանափակում է:

«Դա տեսնում ենք, դա կա, բայց անկախ ամեն ինչից կա արտակարգ դրություն, պետք է աշխատենք այդ ռեժիմով, պետք է ընդունենք: Եվ ըստ էության արտակարգ դրության ողջ փաթեթից գործում է միայն հենց լրատվամիջոցների հատվածը՝ տուգանվելու, պարետից նկատողություն ստանալու վտանգ կա: Ես կարծում եմ, որ մամուլը կճեղքի այդ պատը, և ինչը պաշտոնականից դուրս է, կներկայացնի: Եվ բացի դա, կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է այնպիսի տվյալներ, որոնք, ըստ էության, ՀՀ պետական գաղտնիք են հանդիսանում, օրինակ պարենային անվտագնությանը վերաբերող տվյալներ: Արտակարգ դրությունը մամուլի համար է հայտատարված»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Բաբկեն Հարությունյանն ասաց, որ արտակարգ դրությունը հայտարարվել է բավական ուշացած, ամբողջ աշխարհում խառը իրավիճակ էր, պետության ղեկավարները քայլեր էին ձեռնարկում, իսկ ՀՀ-ում քարոզարշավ էր. «Թու-թու-թու, կորոնավիրուսն ում շունն է, և այլ հայտարարություններ էին արվում, հիմա ունենք այն, ինչ ունենք»:

Աստղիկ Մաթևոսյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ սահմանափակել են ԶԼՄ-ին․ դրանք հնարավորություն չունեն անգամ անդադառնալ պաշտոնյաների հակամասնագիտական հայտարարություններին:

Այս խորագրի վերջին նյութերը