Ճապոնիա. ատոմային էլկտրակայանի շուրջ եղած ռադիոակտիվության մակարդակը առողջության համար վտանգավոր է
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վրայով թռիչքներն արգելվում են՝ կապված այնտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռադիոկատիվության մակարդակի բարձրացման հետ։
Ճապոնիայի պաշտոնատար դեմքերը հայտնում են, որ ռադիոակտիվ ֆոնը գրանցվել է «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի երրորդ բլոկում առաջացած պայթյունից հետո։
Ճապոնիայի վարչապետ Նաոտա Կանը հայտարարել է, թե նրանք, ովքեր ԱԷԿ–ից մինչև 20 կմ հեռավորության վրա են գտնվում, պետք է անմիջապես հեռանան այդ տարածքից։ Նրա խոսքերով՝ ԱԷԿ–ում ռադիոակտիվ արտանետում է տեղի է ունեցել, և այն կարող է կրկնվել։
Վարչապետը նաև այն մարդկանց, ովքեր ԱԷԿ–ից 20–30 կմ հեռավորության վրա են գտնվում, կոչ է արել փողոց դուրս չգալ և մնալ շինությունների ներսում։