Մարտի 16–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) մարտի 16–ին կժամանեն Երևան։
Համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտարարել էր, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կներկայացնեն գնահատող առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Նա նշել էր, թե դեռևս ստույգ տեղեկություն չկա՝ նրանց այցը Լեռնային Ղարաբաղ կկայանա՞, թե՞ ոչ։