Աշխարհ

20.03.2020 13:39


Առաջիկայում կկայանա Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Առաջիկայում կկայանա Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։ Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու են հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»,-գրել է Սեյրանյանը։

Դեսպանը խնդրել է բոլոր ցանկացողներին գրանցվել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում՝ էլ. փոստ՝ [email protected], Թեժ գիծ՝ +380733737447, հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով կամ Օդեսայում Գլխավոր հյուպատոսություն՝ էլ. փոստ՝ [email protected], Թեժ գիծ՝ +380487039178, Viber/ WhatsApp` +380683008877։

Այս խորագրի վերջին նյութերը