Աշխարհ

20.03.2020 11:07


Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ

Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ:

Ինչպես հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի մամլո հաղորդագրությունը, հայտնի է, որ վերջինս ներկա պահին բուժում է ստանում Սոչիի հիվանդանոցում, գտնվում է մեկսուսացված վերակենդանացման բաժանմունքում:

«Այդ մարդը Հայաստանից է ժամանել: Հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը Կրասնոդարի երկրամասի տարածքում պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացման մեջ են գտնվում՝ բժիշկների վերահսկողության տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Интерфакс-ի տեղեկություններով՝ երկու հիվանդներն էլ մինչև 25 տարեկան են: Նշվում է, որ մյուս հիվանդը վարակվել է ֆրանսիական Կուրշավել առողջարանում հանգստանալիս, իսկ Հայաստանից մեկնած քաղաքացին շփվել է կորոնավիրուսով վարակված հարազատների հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը