Տոկիոյում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչպես հաղորդում է «NHK» պետական հեռուստաընկերությունը, Տոկիոյում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ այն 4,1 մագնիտուդ ուժգնություն է ունեցել։
«ՌԲԿ» գործակալությունը հայտնում է, որ զոհերի և ավերածությունների մասին ոչ մի տեղեկություն չկա։ Ոչինչ չի հայտարարվել նաև նոր ցունամիի հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 11–ին Ճապոնիայում 9–բալանոց ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առաջացած ցունամիին զոհ են դարձել շուրջ երեք հազար մարդ, բացի դա՝ ցունամին «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի երկու բլոկներում պայթյունների առաջացման պատճառ է դարձել, ինչը մի քանի անգամ մեծացրել է ռադիոակտիվությունը։