Աշխարհ

20.03.2020 10:28


ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման ժամկետները

ԱՄՆ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման ժամկետները

ԱՄՆ-ումկորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը մինչև 12 ամիս ժամանակ կպահանջի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասինհայտարարել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման հարցերովվարչության ղեկավար Սթիվեն Հանը:

«Սա առաջին փուլի փորձարկումն է, 12 ամիս կպահանջվի, որպեսզի հաստատենք այդ պատվաստանյութը»,-ասել է Հանը:

ԱՄՆ-ում արդեն 10 000 մարդ է վարակվել COVID-19 վիրուսով, 150-ը մահացել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է մոտ 160 երկրում:

Հիշեցնենք, որ պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում սկսվել են օրեր առաջ: Նախատեսվում է մեկ ամսվա կտրվածքով 45 կամավորի երկու ներարկում կատարել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը