Լրահոս

15.03.2011 09:48


Հայաստանում կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը

Ս. թ. մարտի 17-ին Հայաստանում անցկացվում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց և մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից` 13 դպրոց և մոտ 600 աշակերտ, բոլորը միասին` 923 դպրոց և մոտ 36 600 աշակերտ:

«Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Մրցույթին շարունակական ակտիվ մասնակցությունը կրկին անգամ ապացուցում է, որ մեր երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում վերջին տեղում չէ, և որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են աշխարհում ամենազանգվածային մրցույթին:

Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու և հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը